Վերին շնչուղիների վարակների նվազում է արձանագրել
Հասարակություն
Հայաստանում հունվար-փետրվարին արձանագրված վերին շնչուղիների սուր վարակների դեպքերը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0.24 տոկոսով և կազմել 29 հազար 007 դեպք: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հունվար-փետրվարին 0-14 տարեկանների մոտ արձանագրվել է վերին շնչուղիների սուր վարակների 19 հազար 238 դեպք, ինչը 2.2 տոկոսով պակաս է 2013 թվականի առաջին երկու ամիսների տվյալներից: Ստացվում է, որ հանրապետությունում վերոնշյալ վարակների արձանագրված դեպքերի էական մասը՝ 66.3 տոկոսը, բաժին է ընկել 0-14 տարեկաններին:
Նախորդ տարվա հունվար-փետրվարին արձանագրվել է վերին շնչուղիների սուր վարակների 29 հազար 076 դեպք, որից 19 հազար 675-ը մինչև 14 տարեկան երեխաների մոտ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու