Հալաբյան փողոցից վատառողջ երեխային հիվանդանոց են հասցրել փրկարարները
Արտակարգ Պատահար
Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը ներկայացրեց Երևանում տեղացած ձյան պատճառով գրանցված միակ էքստրեմալ դեպքը: Ապրիլի 1-ին լրագրողները Խանգելդյանին խնդրեցին ներկայացնել մեկ հետաքրքիր դեպք, որը գրանցվել է վերջին օրերին: «Մեկ դեպք ունեցանք, երբ Շտապօգնության մեր գործընկերները մեզ դիմեցին: Մի փոքր բարձր, թեք տեղանքում շտապօգնության մեքենան դժվարանում էր բարձրանալ: Ճգնաժամային կառավարման կենտրոնը Հալաբյան փողոցից հիվանդանոց հասցրեց վատառողջ երեխային: Միակ էքստրեմալ իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, որ ստացել ենք մայրաքաղաքում, սա է եղել»,- նշեց նա:
Խանգելդյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, եթե հաշվի առնենք, որ տեղումների նման քանակը և ինտենսիվությունն աննախադեպ էին այս ժամանակահատվածի համար, բոլոր ծառայությունների հետ աշխատանքի արդյունքում բավականին արագ արձագանքում է եղել: «Աշխատել ենք մեր քաղաքացիներին երկար չթողնել խնդիրների մեջ, բոլոր ջանքերը գործադրել ենք՝ քաղաքացիների խնդիրներն արագ լուծելու համար»,- նշեց Խանգելդյանը:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետը տեղեկացրեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով մարտի 30-ի լուսադեմից իրենք աշխատել են ուժեղացված ռեժիմով և արձագանեքել են բոլոր ահազանգերին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու