«Նարեկացի» միությունում կբացվի Ժիրայր Աղավելյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը
Գիտություն և Մշակույթ
«Նարեկացի» արվեստի միությունում ապրիլի 8-ից այցելուների առաջ իր դռները կբացի ռեժիսոր Ժիրայր Աղավելյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Աշխատանքները կլինեն գեղարվեստական կոլաժի, լուսանկարչական արվեստի ժանրերում:
Ցուցահանդեսին կհաջորդի Աղավելյանի վարպետության դասը' լուսանկարչական ռեժիսուրայի թեմայով:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչ ապրիլի 12-ը:
Ժիրայր Աղավելյանը ծնվել է Հայաստանում, սակայն 1991-ից բնակվում է ԱՄՆ-ում: Նա հեղինակել է շուրջ մեկ տասնյակ գեղարվեստավավերագրական, այդ թվում՝ միջազգային փառատոնների մասնակից կինոնկարներ' «Վարդանանք», «Քարերի սիմֆոնիա» , «Լավաշ» , «Ո՞վ է նա' Էդվարդ Ղազարյանը», «Հավերժի ճամփորդը», «Նռան ճյուղերով բոցուն», «Տո՜ւր մեղքերիս իմ թողություն», «Գոյատեւելու հայկական պայքարը» և այլն:
2011 թվականի սեպտեմբերին' ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, «99 Pleasant»խորագրի ներքո սահող տեսաֆիլմի ձևաչափով ներկայացվել են նաև Աղավելյանի գեղարվեստական ու վավերագրական լուսանկարների ու լուսանկարչական կոլաժների տեսաշարերից կազմված երեք ֆիլմ, որոնցից մեկի՝«Յուպիտեր»-ի համար երաժշտությունը հեղինակել է ինքը' արվեստագետը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)