Արարատի մարզպետն իր տեղում է
Քաղաքական
Հրապարակված այն տեղեկատվությունը, թե մոտ ապագայում Արարատի մարզպետի փոփոխություն է սպասվում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Խաչատրյանը:
«Մեր մարզպետն իր տեղում է և աշխատում է»,-ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «ՉԻ»-ն տեղեկություն էր հրապարակել, որ մոտ ապագայում Արարատի մարզպետի փոփոխություն է սպասվում:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Արամայիս Գրիգորյանի փոխարեն, նոր մարզպետի հավանական թեկնածու է համարվում Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ դուստրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով Աժ պատգամավոր էր դարձել Արարատի մարզի թիվ 17 ընտրատարածքից։
Թերթը հիշեցնում է, որ բոլորովին վերջերս նրան կարևոր պաշտոն էր վստահվել: Նա դարձել էր Արարատի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու