ՍԴ-ն կուտակային կենսաթոշակային համակարգի մասին որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին
Քաղաքական
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը կհրապարակվի ապրիլի 2-ին: Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք»:
Օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին, շարունակվել այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին, պատասխանող կողմին' ԱԺ-ին, ԿԲ-ին եւ Կառավարությանը: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին, լսել նաեւ եզրափակիչ ելույթները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու