Ինձ հիացնում Զիդանի խաղը, սակայն երբեք չեմ փորձել կրկնօրինակել նրան. Մխիթարյան
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալի» դեմ կայանալիք խաղից առաջ անդրադարձել է մրցակցի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին, ով այժմ Կարլո Անչելոտիի օգնականն է:
«Իսկապես Զիդանը եղել է իմ ֆուտբոլային կուռքը, դեռևս փոքր տարիքից: Ինձ հիացնում էր նրա խաղը և նա դարձավ իմ ողգեշնչողը: Սակայն երբեք չեմ փորձել կրկնօրինակել Զիդանի խաղը: Ես մնացել եմ Մխիթարյանը, ունեմ իմ սեփական խաղաոճը և գոհ եմ դրանից»,-Մխիթարյանի խոսքը մեջբերում է AS-ը:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու