«Աշխարհագրագետը խմելուն է տվել գլոբուսը» «Նիկա» կինոմրցանակն է ստացել` որպես լավագույն ֆիլմ
Գիտություն և Մշակույթ
Ալեքսանդր Վելեդինսկու «Աշխարհագրագետը խմելուն է տվել գլոբուսը» կինոնկարը ճանաչվել է 2013 թվականի լավագույն խաղարկային ֆիլմը «Նիկա» կինեմատոգրաֆիական մրցանակի արարողության ժամանակ, որն ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Մոսկովյան օպերետ» թատրոնում, գլխավոր դերակատարներ Կոնստանտին Խաբենսկին և Ելենա Լյադովան ճանաչվել են լավագույն դերասաններ:
Վելեդինսկին նաև «Նիկա» է ստացել ռեժիսուրայի համար: Ակադեմիկոսները նշել են նաև ֆիլմի համար կոմպոզիտոր Ալեքսեյ Զուբարևի գրած երաժշտությունը:
«Մի քանի տարի առաջ ես շատ հոռետեսորեն էի տրամադրված, բայց այժմ տեսնում եմ, որ ռուսաստանյան կինոյում հայտնվել են հզոր տաղանդներ: Հուսով եմ, որ հաջորդ տարի մենք կլսենք հանճարեղ կինոյի մեղմ ձայնը»,- ասել է մրցանակի նախագահ, ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)