Ըմբշամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների հերթական պարտությունը
Սպորտ
Հայաստանի ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը ու Նարեկ Սանոյանն այսօր Ֆինլանդիայի Վանթաա քաղաքում' ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց գոտեմարտերն անցկացրին:
57 կգ քաշայինների պայքարում Բարսեղյանը 1/16 եզրափակչում պարտվեց Գենադի Տուլբեային, Սանոյանը, 61 կգ քաշայինների պայքարում, զիջեց Բեկա Լոմթաձեին։
Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում այս մրցաշարին կմասնակցեն նաև Գրիգոր Գրիգորյանը՝ 70կգ, Մուսա Մուրթազալիևը՝ 86կգ և Անդրանիկ Գալստյանը՝ 125կգ քաշային կարգերում:
Ազատ ոճի ըմբիշների եվրոպական մրցավեճը կավարտվի ապրիլի 3-ին, իսկ ապրիլի 4-6-ը Եվրոպայի առաջնությունում իրենց մրցավեճը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները:

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու