ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը Վանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերել Ֆիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում է Կենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. Գուտերեշ Հայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգը ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին Դատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունը Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը Հայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Կաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում Լավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել» 

ԼՂՀ իշխանությունները հետևողական են հայության ազգային դիմագծի պահպանման հարցում. Արա Հարությունյան

Արցախ

Արցախի Հանրապետության վարչապետ, Արցախի պետական համալսարանի խորհրդի նախագահ Արա Հարությունյանը ապրիլի 2-ին հանդիպել է այդ բուհի պատմության և քաղաքագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Կառավարության ղեկավարը ողջունել է ուսանողների՝ իր հետ հանդիպելու նախաձեռնությունը, կարևորելով նմանատիպ հանդիպումների նշանակությունը իշխանություն-քաղաքացիական հասարակություն կապի ապահովման, երիտասարդության կարծիքը լսելու, ինչպես նաև պետական համակարգում աշխատելու համար նոր կադրեր ընդգրկելու գործում:

Վարչապետն անդրադարձել է Արցախում խորհրդային շրջանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պայմաններին՝ նշելով, որ արցախահայությունն անընդհատ սեփական ինքնության դեմ ուղղված ոտնձգությունների ականատեսն էր: Մասնավորապես, չէր թույլատրվում ազգային տոները նշել, դպրոցներում հայերենի դերը երկրորդ պլան էր մղված և այլն: Արա Հարությունյանը շեշտադրել է, որ արցախահայությունը վճռական է իր ինքնության պաշտպանության խնդրում և պատերազմով է վաստակել իր անկախության իրավունքը: Ըստ նրա՝ Արցախի բնակիչներն ընտրել են ժողովրդավարական զարգացման ճանապարհը և այդ ուղղությամբ գրանցել նշանակալի հաջողություններ:

Վարչապետը, պատասխանելով կուսակցական համակարգի կայացվածության վերաբերյալ հարցին, նշել է, որ Արցախում այն միայն վերջին տարիներին է ձևավորման փուլ մտել, ինչը պայմանավորված է սահմանադրության ընդունմամբ և ընտրական համակարգում համամասնական համակարգի ներդրմամբ: Նա հավելել է, որ հաջորդ տարվանից արհեստավարժ Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկը լրացուցիչ խթան կհաղորդի կուսակցաշինությանը:

Աղանդավորության դեմ պայքարի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ վարչապետն ընդգծել է, որ Արցախում այդ խնդիրը թույլ է արտահայտված, քանի որ օրենքը խիստ է աղանդավորական կազմակերպությունների նկատմամբ: Նրա խոսքով՝ տարիներ առաջ, երբ խստացվեց կրոնական ազատությունների վերաբերյալ օրենքը, «Ֆրիդոմ հաուզ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը միայն այդ պատճառով իջեցրեց Արցախի Հանրապետության ժողովրդավարացման գնահատականը: Սակայն, ըստ Արա Հարությունյանի, հայության ազգային դիմագծի պահպանումն առավել կարևոր հարց է, և ԼՂՀ իշխանությունները հետևողական են այդ գործում:

Անդրադառնալով հանրապետության արևելյան և հարավային շրջանների սահմանամերձ տարածքները զարգացնելու նախագծերին՝ կառավարության ղեկավարը մատնանշել է Արաքսի հովտում մեկնարկած մի շարք խոշոր նախագծեր, որոնք, ըստ նրա, ցրում են այդ տարածքների քաղաքական ապագայի վերաբերյալ կասկածները: Արա Հարությունյանի խոսքով՝ խնդիրը միայն ռեսուրսների սղության մեջ է. աստիճանաբար զարգացվում են Արցախի այդ տարածքները, կառուցվում համապատասխան ենթակառուցվածքներ՝ ըստ առաջնահերթության:

Արտագաղթի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ Արցախում, ինչպես բոլոր երկրներում, կա բնակչության փոքր ծավալի արտահոսք, որն ավելի շատ արտահայտվում է ժամանակավոր աշխատանքային արտագաղթի տեսքով: Դրան զուգահեռ, ըստ Արա Հարությունյանի, վերջին տարիներին գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ՝ թե′ մեխանիկական, թե′ բնական աճի տեսքով: Նա շեշտել է, որ եթե 2002-2007թթ. Արցախում տարեկան ծնվում էր շուրջ 2100 երեխա, ապա 2008-2013թթ. այդ թիվը տատանվում էր 2500-2600-ի սահմաններում՝ ապահովելով շուրջ 20 տոկոս ծնելիության աճ: Վարչապետը կարևորել է տնտեսական զարգացումը և′ արտագաղթի կանխման, և′ ժողովրդագրական բնական աճ ապահովելու ուղղությամբ: Նա տնտեսական զարգացման ճանապարհին կառավարության աշխատանքը գնահատել է բավարար, քանի որ վերջին վեց տարիների ընթացքում հաջողվել է գրանցել տարեկան մոտ 9 տոկոս ՀՆԱ-ի աճ:

Վարչապետ Արա Հարությունյանը պատասխանել է ուսանողներին հուզող մի շարք հարցերի ևս: Հանդիպման վերջում նա վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչների: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել պարգևատրվողներին իրենց հայրենանվեր աշխատանքի համար՝ կարևորելով նրանց դերը սերունդների դաստիարակության գործում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենաՀայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունըՎանաձորում թմրամիջոց և զենք-զինամթերք են հայտնաբերելՖիրդուսի թաղամասում 76-ամյա տղամարդն ընկել է կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից․ նա վերակենդանացման բաժանմունքում էԿենսաբազմազանությունը պետք է լինի յուրաքանչյուր որոշում կայացնելու մաս. ԳուտերեշՀայ մարզիկի ռեկորդը. Ինդոնեզիայի նարնջագույն երկինքն ու Թուրքիայի եղանակային վտանգըՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններինԻրանի զինված ուժերը հայտնել են Հորմուզի նեղուցում լցանավի վրա հրդեհի մասինԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներովԴատարանը մերժեց Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով դատաքննությունից հեռացնելու դատախազության միջնորդությունըHaber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակՈւղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսըՆեթանյահուն ծանոթացել է Հորդանանի հետ սահմանին կառուցվող արգելապատնեշի աշխատանքներինՀայաստանն ու Ռուսաստանը երկաթուղիների կոնցեսիայի հարցով համատեղ աշխատանքային խումբ կստեղծենԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկումԵՄ գագաթնաժողովը, որը պետք է տեղի ուենար Ռիադում, հետաձգվել է հութիների հարձակումների և օդանավակայանի փակման պատճառովԻսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրոԼավրով․ «Մոսկվան TRIPP երթուղուն մասնակցելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել»CNA. Ալբանիայում ցուցարարների և ոստիկանության բախումներ են տեղի ունենումWSJ. ԱՄՆ-ն սեպտեմբերից ի վեր վեց անգամ խնդրել է Ուկրաինային դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըԼուկաշենկոն ճապոնական հորթ է նվեր ստացել «Երևան Մարաթոնի» պատճառով հոկտեմբերի 17-18-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն․ ամբողջական ցանկը Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքըԿառավարությունը երկարաձգել է արտահանման սուբսիդիաները․ ԵԱՏՄ երկրներ գինի և կոնյակ արտահանելու աջակցությունը կկրճատվիՄիրզոյան․ խաղաղության հաստատմամբ փոխվել են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ակնկալիքներըՓաշինյանը չի բացառում երկաթուղու ռուսական կոնցեսիայի կառավարման ձևաչափի փոփոխությունըԼավրովն առաջարկել է «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացնել Երևանում և ԲաքվումՎերացվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը․ ՍԱՏՄԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպայի սոցիալիստների կուսակցության ներկայացուցչի հետՔննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցերԻրանի պատվիրակությունը լքել է դահլիճը CICA գագաթնաժողովում Իսրայելի նախագահի ելույթի ժամանակԱրտաշատում «Nissan»-ի գազի բալոնն է պայթել․ երկու տուժած կա․ մանրամասներ ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին. ՓաշինյանՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավարԿալասն ասել է, որ ԵՄ առաջնորդները չափազանց զբաղված են Վրաստանի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտումՀրդեհ՝ Արտաշատի ԲԿ-ի մոտ․ մեքենան բռնկվել է․ վարորդն ու ուղևորը այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Որքանո՞վ է տրամաբանական, որ գերիների մասով 1000 նամակ են տալիս Կառավարությանը՝ ասում են տար.ՓաշինյանԱնկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներինԻնչպե՞ս են մարդիկ ընդունել Ֆրունզիկ Մկրտչյանի արձանըՄինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմՓաշինյան․ հայկական արտադրանքը աստիճանաբար մուտք է գործում եվրոպական շուկաՍիսիանում 13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու կասկածանքով տղամարդ է ձերբակալվելԱլիև․ «Բաքուն գրավելու մասին սպառնացողներն այսօր ադրբեջանական բանտերում են»Փաշինյան․ «Ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել» Անձամբ եմ հորդորել գնան ու քանդեն բուդկաները՝ տարածքը վերադարձնեն. Նիկոլ Փաշինյան Ես սրտի օլիգարխ չունեմ, բա ուր ա՞ իմ միլիոնները, սրանից հետո դատի եմ տալու. Փաշինյան Փաշինյանը՝ COP17-ին Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցության մասին․ ինչ է հայտնի այս պահին Կանխավարկած և պլաններ այս պահին չունենք. Փաշինյանը՝ նախարարությունների ստեղծման կամ վերացման մասին Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Ամենադիտված