Վերջին տանգոն` Փարիզում (լուսանկար, տեսանյութ)
Այլ
Գեղանկարիչ և գրող Ֆաբիան Պերեզը (Fabian Perez) կարող է աշխարհի քաղաքացի համարվել: Ծնունդով լինելով Արգենտինայից` նա մի քանի տարի բնակվել է Եվրոպայում, մարտարվեստներ է ուսումնասիրել Ճապոնիայում, իսկ հիմա ապրում և ստեղծագործում է Հյուսիսային Ամերիկայում: Այդ ամենը, անկասկած, դրսևորվել է նրա արվեստում. կրքով և կյանքով լի պատկերները, ամեն դեպքում, պահպանում են իրենց մեջ արևելքի` հազիվ նշմարվող մոտիվները:
Ֆաբիանն իր աշխատանքները ստեղծում է ակրիլային ներկերով, քանի որ դրանք շուտ են չորանում և իմպուլսիվ են, ինչպես իր գեղանկարների սյուժեները: Դրանք համարձակ են, սիմվոլիկ և այնքան լի էներգիայով, որ դուք ինքներդ կցանկանաք աղմկոտ և ծխախոտի ծխով լցված բարում տանգո պարել խորհրդավոր անծանոթի կամ անծանոթուհու հետ: Բացի այդ, դրանք նման են ճանապարհային քարտեզի, որտեղ ամեն ոք ազատ է ընտրելու իր ուղին` ըստ ցանկություններին համապատասխան վայրերի: Առաջարկում են դիտել նրա հիասքանչ գործերի մի ամբողջ շարք` արգենտինական տանգոյի մաեստրո Պիացոլլայի հնչյունների ներքո:

































































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու