«Ռեալը» հաղթեց «Բորուսիային», ՊՍԺ-ն՝ «Չելսիին» (տեսանյութեր)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի շրջանակներում այսօր տեղի ունեցավ ևս երկու հանդիպում:
Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիային», ՊՍԺ-ն՝ «Չելսիին»:
«Ռեալ»-«Բորուսիա» հանդիպմանը դաշտի տերերը հաղթեցին խոշոր՝ 3:0 հաշվով:
Մադրիդցիների կազմում աչքի ընկան Բեյլը (3) Իսկոն (27) և Ռոնալդուն (57):
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 64-րդ րոպեին:
Օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն 3:1 հաշվով առավելության հասավ «Չելսիի» նկատմամբ:
ֆրանսիական ակումբի կազմում աչքի ընկավ Լավեցին (4), Պաստորեն (90) լոնդոնցիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Լուիսը (61) մեկ անգամ էլ աչքի ընկավ էդեն Ազարը (27, 11մ):

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու