Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն Թայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզում «17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին Ուկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագություն ՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալին Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Red Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարք Հիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվել 

«Հրապարակ». Հրաչ Մուրադյանի սպանության իրական կազմակերպիչներին ու մեղավորներին մինչ այժմ չեն հայտնաբերել

Հայկական Մամուլ

Ապրիլի 2-ին լրացավ Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին։ Սպանության իրական կազմակերպիչներին ու մեղավորներին մինչ այժմ չեն հայտնաբերել: Պռոշյան գյուղում երեկ նրա մահվան տարելիցի կապակցությամբ հոծ բազմություն էր հավաքվել, այնտեղ էին Մուրադյանի հարազատները, ընկերները, ՀՅԴ-անդամներ, այդ թվում՝ պատգամավորներ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, հարյուրավոր համագյուղացիներ։ Սպանության գործով այսօր փաստացի պատիժ կրող չկա, քանզի Արայիկ Պետրոսյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ եւ 235-րդ հոդվածներով, շուրջ 10 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո՝ դեկտեմբերի 25-ին, ազատ արձակվեց. խափանման միջոց կալանավորումը փոխվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Արայիկին ազատ արձակեցին նրա հարազատների համառ ջանքերի շնորհիվ, քանզի նրանք ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, դիմումներ հղում, հայտարարություններ անում առ այն, որ նա ապօրինի է պահվում անազատության մեջ։

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց ամբողջ մտահոգությունն ու դժգոհությունը՝ կապված այս ամբողջ գործընթացի հետ, այն է, որ անցել է արդեն մեկ տարի, սակայն սպանությունը չի բացահայտվել, եւ հենց դա է, որ իրենց ցասումը, իրենց բողոքը բազմապատկում է, որովհետեւ, ըստ Ռուստամյանի, մեր իշխանություններն այդպես էլ չկարողացան գիտակցել ու գնահատել, որ սա պարզ սպանություն չէր։

«Այն ուներ լուրջ քաղաքական դրդապատճառներ, որովհետեւ կատարվել էր հստակ նպատակով՝ կասեցնելու Հրաչի պաշտոնավարումը համայնքապետի պաշտոնում, եւ դա չի կարող համարվել կենցաղային հողի վրա կատարված սպանություն: Ակնհայտ է, որ սա մի մեծ շղթայի օղակն էր, որովհետեւ Հրաչի շուրջ միշտ էլ ահաբեկումների, ճնշումների, սպառնալիքների մթնոլորտ էր ձեւավորված, բայց, պարզապես, Հրաչն էն տեսակը չէր, որ նահանջեր, եւ վերջին, էսպես ասած, ճիգերը գործադրելով, որ ընտրությունների ժամանակ գոնե կարողանան Հրաչին հանեն էդ պաշտոնից, չստացվեց, ու անցան այս տմարդի արարքին։ Այս հանցագործությունն իր մեջ շատ լուրջ հետեւանքներ ենթադրող եւ բովանդակություն պարունակող հանցագործություն էր, բայց իշխանություններն այդ որակով չգնահատեցին»,- կարծում է Ռուստամյանն ու նկատում, որ սա հարված է ոչ միայն Հրաչի ընտանիքին ու մերձավորներին, այլեւ մեր պետությանը, մեր հեռանկարին:

Նրա կարծիքով՝ իշխանությունները կամ չեն կարողանում բացահայտել, կամ չեն ուզում, ուստի, ըստ նրա, ճանապարհը մեկն է՝ հեռանան, գա այնպիսի իշխանություն, որը կկարողանա դա անել։ «Մենք ունենք այդպիսի բազմաթիվ քաղաքական դրդապատճառներով կատարված սպանություններ, որոնք մինչ օրս բացահայտված չեն»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորն ու ավելացրեց, որ իրենք բոլոր ատյաններն անցել են, հասել են մինչեւ նախագահ, ստացել են համապատասխան հավաստիացումներ, բայց դա եղել է սոսկ խոստում, քանզի հատուկ քննչական խումբը, որ ստեղծվել է, հայտնի չէ, թե ինչ է անում:

Թերեւս դա էր պատճառը, որ պռոշյանցիները, հույսները կտրած օրենքից ու արդարադատությունից, որոշեցին դիմել կտրուկ քայլերի։ Նրանք գերեզմանոցից դուրս գալուց հետո շարժվեցին դեպի Երեւան-Աշտարակ մայրուղի եւ փակեցին այն՝ պահանջելով, որ ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազն անձամբ գան եւ պատասխանեն իրենց հարցերին, թե ինչու չի բացահայտվում սպանությունը։ 

Շարունակությունը`«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինԿիմ Չեն Ընը նպատակ է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհի ամենաուժեղ զինված ուժերըԵրևանում բախվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՀորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվելՆախընտրական կոռուպցիայի գործերով ՀՀ մի շարք համայնքներում ձերբակալություններ են․ ՀակակոռուպցիոնԱԱԾ-ն ուսանողներին Կիրանց է տարել․ ներկայացվել են սահմանապահ ծառայության պայմանները Ռոյթերս. ԱՄՆ-ը բազմիցս օգտագործել է SpaceX-ը արտաքին քաղաքականության նպատակներովԱրթիկում ընտրական կոռուպցիայի գործով բերման ենթարկվածների թվում է «Ապրելու երկիր»-ի թեկնածուն
Ամենադիտված