«Ժողովուրդ». ԲՀԿ-ական պատգամավորի հարազատների գլխին սեւ ամպեր են կուտակվել
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սեւ ամպեր են կուտակվել: Պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանը վիճաբանել է քաղաքացի Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «ԲՄՎ» մակնիշի 05 ՍՕ 555 համարանիշի ավտոմեքենայով վիճաբանել է Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին:
Գործն արդեն դատարանում է: Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ Շիշ Մելոյի որդին եւս օրեր առաջ լուրջ վիճաբանության մասնակից է դարձել եւ պատգամավորը վերջին օրերին ոստիկանության քննչական բաժնում որդու վիճաբանության հարցերն է կարգավորում: «Դա հեքիաթ է: Իմ տղան այս տարի է ընդունվել համալսարան ու խելոք գնում է դասի ու գալիս»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու