Արարատում «ԿամԱԶ»-ի և «ԳԱԶ 24»-ի բախումից տուժել է 3 մարդ
ԱՐԽԻՎ
Արարատի մարզի Այնթափ գյուղի գազալցակայանի մոտակայքում ապրիլի 3-ին' ժամը 01.00-ին, տեղի է ունեցել հրդեհի բռնկումով ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 580 OU 64 և «ԳԱԶ 24» մակնիշի 34 UT 437 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչÕ « վայր հասնելը'«ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղևոր Գ. Հ.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի վարորդ Հ. Հ.-ին և ուղևոր' 1967թ. ծնված Ս. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Մասիս քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)