Արամ Mp3-ն Ամստերդամում կմասնակցի «Եվրատեսիլ-2014»-ին ընդառաջ կայանալիք համերգին
ԱՐԽԻՎ
«Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ Mp3-ն ապրիլի 5-ին կմասնակցի մրցույթին ընդառաջ Ամստերդամում կայանալիք համերգին, որը տեղի է ունենալու եվրոպական շրջագայության շրջանակում:
Մեր մասնակցի հետ Ամստերդամ է մեկնելու նաև հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նախքան համերգը նախատեսվում է մրցույթի մեր ներկայացուցչի հանդիպումը լրագրողների հետ: Կայանալիք համերգին կմասնակցեն մրցույթի տարբեր երկրների ներկայացուցիչներ: Արամ Mp3-ն կկատարի իր Not Alone երգը: Ապրիլի 5-ը երգչի ծննդյան օրն է: Նա Ամստերդամում կտոնի իր 30-ամյա հոբելյանը:
«Եվրատեսիլ-2014»-ի մեր մասնակիցը «Վիտամին» հումորի ակումբի հետ մարտի 27-ից ուղևորվել է համերգային շրջագայության: Առաջին համերգը տեղի է ունեցել մարտի 28-ին Ռոստովում, երկրորդը' մարտի 29-ին' Պյատիգորսկում, իսկ երրորդը' մարտի 30-ին Կրասնոդարում: Ապրիլյան հյուրախաղերը մեկնարկել են Սոչիում ապրիլի 1-ին, այնուհետև կշարունակվեն Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ապրիլի 8-ին կեզրափակվեն Նիժնի Նովգորոդում: Այնուհետև Արամ Mp3-ի համերգային շրջագայությունը կշարունակվի Եվրոպայում: Հեռուստատեսային մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը' մայիսի 10-ին: Արամ Mp3-ն մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում ելույթ կունենա առաջին համարի ներքո: Հայաստանից հետո ելույթ կունենան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն և Հունգարիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)