Կասիլյասը շրջանցեց Վալդեսին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում անառիկ պահեց սեփական դարպասը:
Արդյունքում 32-ամյա դարպասապահն այս մրցաշարում իր պաշտպանած դարպասն անառիկ պահելու ցուցանիշը հասցրեց 45-ի և շրջանցեց «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսին` զբաղեցնելով երկրորդ տեղը:
ՉԼ-ում դարպասն անառիկ պահելու ցուցանիշով առաջատար, «Մանչեսթեր Յունայթեդի» և «Այաքսի» դարպասապահ Էդվին վան դեր Սարն է (51):
4-րդ տեղում Պետեր Չեխն է (43), 5-ում՝ Դիդան (35), 6 -ում՝ Օլիվեր Կանը (34):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու