«Ռոնալդուն արժանի չէր երկրպագուների սուլոցներին». Նադալ
Սպորտ
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել նադալը ներկա է գտնվել երեկ «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում տեղի ունեցած «Ռեալ»-«Բորուսիա» հանդիպմանը:
Իսպանական մամուլին տված հարցազրույցում Նադալն անդրադարձել է Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռայո Վալյեկանոյի» դեմ հանդիպմանը:
«Մադրիդցիները խաղում էին սեփական դաշտում և խաղի ընթացքում Կրիշտիանու Ռոնալդուին սուլում էին երկրպագուները: Ռոնալդուն «Սանտիագո Բերնաբեուում» արժանի չէր սուլոցների, երկրպագուների փոխարեն ինքս չէի սուլի` խաղադաշտում ջանք չխնայող ֆուտբոլիստին: Եթե ես երկրպագու եմ, ապա իմ առաքելությունը ֆուտբոլիստներին քաջալերելն է»,-նշել է Նադալը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու