ՖԻՖԱ-ն կստուգի «Ռեալի» և «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների տեղափոխումների փաստագրությունը
Սպորտ
ՖԻՖԱ-ն մտադիր է շուտով ստուգել իսպանական «Ռեալ» և «Ատլետիկո» ակումբների` մինչև 18-տարեկան ֆուտբոլիստների տեղափոխումների փաստագրությունը:
ՖԻՖԱ-ն վերջերս ստուգել էր իսպանական ևս մեկ ակումբի՝ «Բարսելոնա»-ի անչափահաս ֆուտբոլիստների 2009-2013 թվականների տրանսֆերները և խախտումներ է հայտնաբերել:
Որպես պատիժ` ՖԻՖԱ-ն «Բարսելոնա»-ին արգելել է մինչև 2015 թվականը որևէ ֆուտբոլիստ գնել կամ վաճառել և, բացի դրանից, պահանջել է 450000 շվեյցարական ֆրանկ տուգանք վճարել:
Այս միջադեպի շրջանակում 500000 ֆրանկ գումարի չափով պատժվել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Վերջինից պահանջվել է կարգավորել ֆեդերացիայի իրավական ոլորտի աշխատանքը, իսկ «Բարսելոնա»-ից՝ տրանսֆերների ձևակերպում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու