«Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված». Տիգրան Սարգսյան
Քաղաքական
Տիգրան Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու