«Ժողովուրդ». Նախագահականի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը իրականացվում է պետական բյուջեի միջոցներով
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի նստավայրի ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւս իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Վերջին անգամ նախագահական նստավայրի մեքենաներն ապահովագրվել են այս տարվա փետրվարին, եւ այդ նպատակով ծախսվել է 2 մլն դրամ: Իսկ ապահովագրությունն իրականացվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փոքր որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրիանս» ընկերությունում:
Իսկ ահա Ազգային ժողովն իր մեքենաներն ապահովագրել է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությունում, եւ այդ նպատակով վճարել 4.1 մլն դրամ: Ինչ վերաբերում է կառավարության աշխատակազմին, ապա նրանք գերադասել են մի քանի ընկերությունների: Մեքենաներն ապահովագրել են տարբեր կազմակերպություններում՝ «Արմենիա ինշուրիանս», «Ռեսո», «Ռոսգոսստրախ-Արմենիա»՝ ծախսելով մոտ 3.1 մլն դրամ:
Շարունակությունը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու