Սյունիքում ճանապարհները երթևեկելի են, սակայն ձյան տեղումները շարունակվում են
Հայաստան
Սյունիքի մարզի ողջ տարածքում շարունակվում են ապրիլի 4-ի գիշերը սկսված ձյան տեղումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզի ճանշին ձեռնարկություններից, երթևեկելի են Երևան-Մեղրի, Գորիս-Լաչին միջպետական ճանապարհները, սակայն մառախուղի պատճառով դժվարանցանելի է Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը: Մառախուղ առկա է նաև Մեղրիի լեռնանցքում:
Ողջ գիշեր տեխնիկայի օգնությամբ ձյունից մաքրման աշխատաքներ են իրականացվել, ինչից հետ մայրուղիները մշակվել են աղով և ավազով: Ըստ ճանշին ձեռնարկությւոնների տվյալների, դժվարանցնանելի են Գորիս-Տաթև ճանապարհը և մի շարք համայնքային նշանակության ավտոճանապարհներ:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է