Եթե հաղթենք Գերմանիայի առաջնությունում` կերգեմ You’ll Never Walk Alone-ը. Մխիթարյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Rg.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է ակումբում իր թիմակիցների հետ հարաբերություններին, թիմի առջև դրված խնդիրներին:
«Թիմի ղեկավարությունն ի սկզբանե խնդիր էր դրել Գերմանիայի առաջնությունում երկրորդ տեղը գրավել, երկրի գավաթի խաղարկությունում հաղթել, դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ: Ինչ վերաբեվում է ինձ, ապա լավ կլինի` շատ գոլեր հեղինակեմ և գոլային փոխանցումներ կատարեմ: Թիմակիցներիս հետ շփվո՞ւմ եմ ֆուտբոլից դուրս: Թիմում ավանդույթ կա՝ բոլորս միասին գնում ենք ռեստորան, սա օգնում է միմյանց ավելի լավ ճանաչել, մենք ավելի մոտ ենք դառնում: Մեծ հաճույքով թիմակիցներիս կզարմացնեի խորովածով, սակայն եթե այստեղ բացվի հայկական ռեստորան: Դորտմունդում դեռ այդպիսի վայր չեմ տեսել: Չեմ կարծում, որ Լևոն Արոնյանի հետ խաղալիս երկար կարողանայի դիմակայել նման վարպետին: Չնայած փորձել կարելի է: Եթե հաղթենք Գերմանիայի առաջնությունում, ապա հաճույքով կկատարեմ You’ll Never Walk Alone երգը։ Մեր երկրպագուները միշտ երգում են դա խաղերից առաջ»,- նշել է Մխիթարյանը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու