Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությանը ոչինչ չի սպառնում
Գիտություն և Մշակույթ
Գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի առողջությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին հաղորդել է Մեքսիկայում Կոլումբիայի դեսպան Խոսե Գաբրիել Օրտիսը:
«Գաբոն (կոլումբիացիներն այսպես են կոչում գրողին) և նրա կինը՝ Մերսեդես Բարչան, գտնվում էին Լոս Անջելեսում՝ իր ավագ որդու տանը, որտեղ նրանք այցելել էին թոռներին,- պատմել է դիվանագետը:- Մարկեսը սաստիկ հիվանդացել է գրիպով, և ամերիկացիներն այնպես մտահոգված էին նրա վիճակով, որ գրողին տեղափոխել են հիվանդանոց, որպեսզի խուսափեն թոքաբորբի զարգացումից»:
Օրտիսը հավելել է, որ նոբելյան դափնեկրի կինն իրեն թույլատրել է զանգվածային լրատվամիջոցների համար հայտնել այս տեղեկատվությունը: Վերջին մի քանի օրը բազմաթիվ լուրեր և շահարկումներ են հայտնվել նոբելյան դափնեկրի առողջության վերաբերյալ: Մասնավորապես նշվել է, որ Մարկեսը թոքաբորբով գտնվում է Մեքսիայի մի հոսպիտալում:
Գրական այնպիսի գլուխգործոցներ ստեղծած Մարկեսը, ինչպիսիք են «Սերը խոլերայի ժամանակ» և «Հարյուր տարվա մենությունը», համարվում է իսպանալեզու մեծագույն գրողներից մեկը, նրա գրքերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով:
Երկու տարի առաջ նրա կրտսեր եղբայրը պատմել է, որ Գարսիա Մարկեսը տառապում է ծերունական թուլամտությունից և այլեւս չի գրում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)