Երկու գործոն՝ արտաքին քաղաքական և ներքաղաքական
Քաղաքական
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը Սերժ Սարգսյանն ընդունել է:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ վարչապետի հրաժարականում ինքը տեսնում է երկու գործոն՝ արտաքին քաղաքական և ներքաղաքական:
«Թե դրանցից որ մեկն է գերակշռել` կարծում եմ` մոտակա ժամանակները պարզ կլինի»,- ասաց Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ վարչապետի հրաժարականը բացարձակ որևէ խնդիր չի լուծում:
«Այն իշխանությունը, որ կա Հայաստանում` ոչ լեգիտիմ, հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը չվայելող է և նմանատիպ իշխանությունները հասարակության, ժողովրդի համար դրական և արդյունավետ աշխատանք չեն կարող իրականացնել, ուստիև մեր մոտեցումն ինչպես եղել, այնպես էլ այնփոփոխ է. երկրում անհրաժեշտ է արմատական իշխանափոխություն և բարեփոխումներ, որպեսզի նաև ինքնին փոխվի խաղի տրամաբանությունը: Հետագայում` ով կլինի վարչապետը, այնքան էլ էական չէ, կարևորն արմատական իշխանափոխությունն է և երկրում կառավարման նոր համակարգ ստեղծելը»,-ասաց կուսակցության փոխնախագահը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու