Այսօր Էլիզաբեթ Թեյլորի ծննդյան օրն է
ԱՐԽԻՎ
1932-ի փետրվարի 27-ին Լոնդոնում ծնվել է հոլիվուդյան մեծագույն դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:
Նա համարվում է Հոլիվուդի Ոսկե դարի մեծագույն դերասանուհիներից մեկը։ Ամերիկյան կինոակադեմիան իր կողմից հրապարակած ամերիկյան՝ բոլոր ժամանակներում նկարահանված ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 7-րդ հորիզոնականում:
Էլիզաբեթ Թեյլորը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմում: Նա առավել հայտնի է 1963-ին նկարահանված «Կլեոպատրա» ֆիլմում կատարած գլխավոր դերի շնորհիվ: Այդ նույն ֆիլմում Մարկոս Անտոնիոսի դերը մարմնավորել է Ռիչարդ Բարթոնը' Թեյլորի ութ ամուսիններից մեկը:
Նա երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի' 1961-ին «Բաթերֆիլդ 8» ֆիլմում կատարած դերի և 1967-ին «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» ֆիլմերի համար։
Ամերիկյան կինոակադեմիան 1992-ին Էլիզաբեթ Թեյլորին է շնորհել «Ջին Հերհոլթի մարդասիրական մրցանակը»' կինոարվեստին ծառայելու և բարեգործական նախաձեռնություններին մասնակցելու համար։
Էլիզաբեթ Թեյլորը մահացել է 79 տարեկան հասակում՝ սրտային անբավարարությունից։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում