Շոպրոնի փողոցում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվել Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտվում է աշխատանքն ԱԺ-ում ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ ՍԱՏՄ-ն հերքում է Ռոսսելխոզնադզորին․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել «Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա Անդրեասյան Եղվարդում հայտնաբերվել է ապօրինի գործող հրաձգարան․ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողություն Մաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն) Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով 

Արմեն Աշոտյանը` «լարային քառյակի» եւ երկրի քաղաքական ռիթմը որոշող ՀՀԿ-ի հնարավոր համագործակցության մասին

Քաղաքական

Տիգրան Սարգսյանի կառավարությունը կմնա Հայաստանի նորագույն քաղաքական պատմության մեջ որպես կառավարություն, որը վեց տարի շարունակ իր վրա է վերցրել ֆինանսական-տնտեսական, համաշխարհային, տեղական, տարածաշրջանային և ազգային տարաբնույթ մարտահրավերներ չեզոքացնելու և դրանց միջով երկիրն առաջ տանելու բեռն ու պարտականությունը: Նման համոզմունք հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 4-ին լրագրողների հետ զրույցում: «Բնականաբար, այդ ընթացքում կառավարությունները պետք է ունենան որոշակի քաղաքական իմիջային կորուստներ, որովհետև ցանկացած խնդրահարույց ժամանակահատվածում, որոշումները չեն կարող ընդունելի լինել բոլորի համար»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Կառավարությունները հավերժ չեն, գալիս են քաղաքական համապատասխան զարգացումներով և օրակարգով ու հեռանում, որպեսզի ապահովեն նոր զարգացումներ: Տարբեր երկրներում, վերջին երկու ամսվա ընթացքում տեղի են ունեցել կառավարության փոփոխություններ' Իտալիայում, Ֆրանսիայում, Ղազախստանում: Դրանից անմասն չմնաց նաև Հայաստանը: «Ամեն կառավարության վերջը նոր քաղաքական զարգացումների սկիզբն է, և ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ ժամանակավոր պաշտոնականատար նախարար գործընկերները որևէ տեսակի անձնական ողբերգություն կամ խնդիր այս քաղաքական զարգացումների մեջ չեն տեսնում»,- նշեց Աշոտյանը' շեշտելով, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն է որոշում երկրի քաղաքական ռիթմը: «Այն, ինչ կատարվեց երեկ, ի չիք դարձրեց բազմաթիվ սցենարներ, որոնք մեր գործընկերները մշակում էին: Սա նշանակում է, որ իրենք պետք սկսեն զրոյից' մեզ հետ կամ իրար հետ' կախված է բացառապես նրանից, թե ինչ արժեհամակարգի և օրակարգի շուրջ մենք կարող ենք խոսել համագործակցության մասին»,- իր դիրքորոշումը հայտնեց ԿԳ նախարարը' հավելելով, որ ոչ իշխանական խմբակցություններից առնվազն երկուսի' Հայ հեղափոխական դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իրենք եղել են ավանդական գործընկերներ, իսկ Հայ ազգային կոնգրեսը և «Ժառագությունը» երբեք իշխանության մեջ չեն եղել:

«Այս լարային քառյակը միշտ չէ, որ սինքրոն է նվագում և միշտ չէ, որ կարողանում է իրականում համապատասխան տակտով և ռիթմով շարժվել: Որովհետև յուրաքանչյուր գործիք կամ կատարող այդ քառյակի մեջ ուներ սեփական ձայնն առավել բարձր, լսելի դարձնելու խնդիր»,- պարզաբանեց ՀՀԿ նախագահի տեղակալը:

Նա հիշեցրեց, որ իրենք բազմաթիվ անգամ հայտարարել են, որ քաղաքական համագործակցության դաշտը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, և որևէ արհեստական անջրպետ, տարբեր տեսակի քաղաքական ուժերի միջև գոյություն չունի ու չի կարող ունենալ, այն դեպքում, եթե այդ ուժերի իրական ազնիվ նպատակը երկրի զարգացումն է: «Ես անկեղծ պետք է ասեմ, որ ինձ համար սպասելի չէր երեկ ազդարարված որոշումը, բայց ինձ համար սպասելի էր, որ քաղաքական փոփոխությունները պետք է բացառապես որոշվեն Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից: Սա նշանակում է, որ որոշակի հաշվարկներ կամ կանխատեսումներ կարող է և չարդարացան շատ վերլուծաբանների կողմից, բայց ռազմավարական առումով այս տեսակի զագացումները խիստ կանխատեսելի են, որովհետև տեղավորվում են Հայաստանի հանրապետական կուսակցության որպես երկրի առաջատար քաղաքական ուժ լինելու հանգամանքի շրջանակում»,- ասաց Աշոտյանը:

Նրա խոսքով' ձևավորված քաղաքական մանդատը, որն ունի ՀՀԿ-ն մինչև 2017 թվականը խորհրդարանում և մինչև 2018 թվականը որպես երկրի նախագահի գլխավորած քաղաքական ուժ, նշանակում է, որ Հանրապետական կուսակցության հետ համագործակցող քաղաքական ուժերը կարող են մասնակից դառնալ որոշումների կայացմանը: «Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք մենք պատրաստ կլինենք աշխատել այլ քաղաքական ուժերի հետ, ապա դա բացառապես կախված է նրանից, թե ինչ «սրտով» են նրանք ուզում մեզ հետ համագործակցել: Եթե նպատակը ինչ-որ պաշտոն ստանալն է' անձնական-քաղաքական շահն առաջ տանելը, բնականաբար, երկխոսության դաշտը խիստ նեղանում է: Եթե նպատակը երկրի հետագա զարգացման ծրագրերի շուրջ համախմբվելն է և ռազմավարության, Հայաստանի տեսլականի մշակումն է որպես ընդհանուր արժեհամակարգային, սոցիալ-տնտեսական հումանիտար և այլ տեսակի երևույթ, ապա այստեղ երկխոսության դաշտը շատ ավելի լայն է»,- ասաց նախարարը' ավելացնելով, որ իրեն հաճախ հարցնում են' արդյոք իրեն պատկերացնում է հաջորդ կառավարության մեջ, ինքը հստակ պատասխան է տալիս, որ կրկնում, որ ինքը Հայաստանի Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ է:

Ապրիլի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀԿ գործադիր մարմինն ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շոպրոնի փողոցում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվելԺաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտվում է աշխատանքն ԱԺ-ումԲժիշկը նշել է ամենամեծ քանակությամբ մանրէներ կուտակող առարկանՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների մշակման կենտրոնի ոչնչացման մասինՍԱՏՄ-ն հերքում է Ռոսսելխոզնադզորին․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել«Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա ԱնդրեասյանԵղվարդում հայտնաբերվել է ապօրինի գործող հրաձգարան․ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողությունՄաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն)Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել Թրամփը որպես իր իրավահաջորդ ընտրել է Վենսին՝ պետքարտուղար Ռուբիոյի փոխարենԹոշակառուի մարմինը դիահերձարանում քայքայվել է անսարք սառնարանների պատճառով«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներՊուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռըԲանգլադեշի նախագահը հրաժարական է տվել Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լոռու մարզի Բազում բնակավայրի դեպի զորամաս տանող ավտոճանապարհն հիմնանորոգովում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի պահեստԲեզոարյան այծեր․ բնության «պահապանները» Հայաստանի լեռներում (տեսանյութ) Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը. Արտակ Զաքարյան Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումըԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համարԷրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ «Մասսայական ուսուցում» ծրագիրը 2026 թվականին կիրականացվի ԲՏԱՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել Patriot հրթիռներ«Ծառուկյանի ազատությունը բոլորիս ազատությունն է»․ Արման ԱբովյանԲարձր հրդեհավտանգություն՝ Երևանում և մի շարք մարզերում հուլիսի 24 - 29-ին (տեսանյութ)Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք (տեսանյութ)Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին ՀնդկաստանումՅուրգեն Կլոպը վերադառնում է մեծ ֆուտբոլ. պաշտոնական Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըԶելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներըՇոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրումՈւրախացնում ենք էս պահվածքով թշնամիներին, Գագիկ Ծառուկյանը սրան արժանի չէր. Ներսիկ ԻսպիրյանԱսում են` «Մուլտի Գրուպ»-ը քաղաքապետարանին են տալուՇոու չէր, բա ի՞նչ էր, 70 տարեկան բարերար մարդուն տենց ձերբակալելը ծիծաղելի աՔննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը Շինծու գործով մեկուսացրին Ծառուկյանին. ՎարդանյանԵղվարդում հայտնաբերվել են ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք․ մեկ անձ ձերբակալվել էԾառուկյանն այստեղ է միայն նրա համար, որ ճշմարտությունն էր ասում. ԱբովյանՀիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը (տեսանյութ) Ամփոփվել են ԲԸՏՄ 2026թ․առաջին կիսամյակի աշխատանքները Այս գործով Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ, այլ տուժող պիտի ճանաչվերԱյսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ ՀՀ-ում մարդիկ գիտեմ, որ ասեն թուրք ես, չի վիրավորվի. Հակոբկոխյան
Ամենադիտված