Շումախերի մոտ գիտակցության գալու նշաններ կան
Սպորտ
Ավտոարշավորդ Միխայել Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է, որ երեք ամսից ավելի կոմայի մեջ գտնվող մարզիկը սկսել է ուշքի գալ: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
«Միխայելն աստիճանաբար ապաքինվում է: Նրա մոտ գիտակցության գալու նշաններ կան: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մշտապես աջակցում են: Միևնույն ժամանակ խնդրում ենք հասկանալ, թե ինչու չենք ներկայացնում մանրամասները: Դա անհրաժեշտ է Միխայելի և իր ընտանիքին անձնական կյանքի մեջ չներխուժելու և բժիշկներին հանգիստ պայմանններում աշխատելու հնարավորություն տալու համար»,- նշել է մենեջերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու