Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը ներկա են գտնվել ԼՂՀ ՊԲ մարտավարական զորավարժություններին
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ներկա է գտնվել ռազմական ավիացիայի մասնակցությամբ ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին: Երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կարևորել է Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը՝ ընդգծելով, որ պետությունն այսուհետ էլ կանի հնարավոր ամեն ինչ այս ուղղությամբ:
Զորավարժություններին ներկա են եղել Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարներ, համապատասխանաբար, Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան