Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտվում է աշխատանքն ԱԺ-ում ՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ ՍԱՏՄ-ն հերքում է Ռոսսելխոզնադզորին․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել «Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա Անդրեասյան Եղվարդում հայտնաբերվել է ապօրինի գործող հրաձգարան․ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողություն Մաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն) Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով «Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել 

Սերժ Սարգսյանը խոսել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիների խնդիրների մասին

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` ապրիլի 4-ին, այցելել է Կենտրոնական բանկ: Հանրապետության Նախագահը շրջել է գլխավոր դրամատան մի քանի ստորաբաժանումներում, մասնավորապես՝ վերստուգիչ խմբում, կանխիկ դրամով գործառնությունների ու ֆինանսական վարչություններում: Կենտրոնական բանկի գլխավոր վերստուգիչը Նախագահին ներկայացրել է կառույցի ներքին աուդիտի իրականացման մոտեցումները, այդ թվում՝ աշխատանքների ավտոմատացման համար օգտագործվող տեխնոլոգիական լուծումները։

Նախագահն անդրադարձել է ցրտահարության պատճառով տուժած գյուղացիական տնտեսություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու աշխատանքներին, ինչի ուղղությամբ, ըստ Նախագահի, կառավարությունն ակտիվորեն զբաղվում է:

«Բավականաչափ վնաս կա, բայց կարծում եմ, որ Կառավարություն և Կենտրոնական բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ, իհարկե, այդ վնասները մենք կարող ենք էապես մեղմել: Մենք ունենք այդպիսի փորձ, որ տարիներով կուտակվել է, և անցյալ տարի Արմավիրում տեղի ունեցած կարկտահարության օրինակով մենք ավելի ակտիվ աշխատեցինք: Կարծում եմ, որ հիմա էլ, անպայման, պետք է նույն ակտիվությամբ և էլ առավել, աշխատել»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի համոզմամբ, պետք է առանձնապես ուշադրություն դարձնել տուժած տնտեսությունների համար գործող վարկերի ժամկետայնության և մարման ժամանակացույցերի մի փոքր ավելի բարենպաստ և մեղմ դարձնելուն: «Անցյալ տարի մենք էլի կարողացանք որոշակի դրական վերաբերմունք արտահայտել, երբ արտարժութային վարկերը փոխակերպվում էին մեր արժույթի, մեր դրամային վարկերով: Դա չափազանց էական նշանակություն ունի նաև մարդկանց ապագայի համար, նաև իրենց ավելի ապահով զգալու համար: Այս ուղղությամբ էլ մենք կարող ենք անելիքներ ունենալ և, իհարկե, պետք է անպայման, շարունակենք տոկոսադրույքների սուբսիդավորումը, որոնց համար միջոցներ նախատեսվել էին»,-ընդգծել է Նախագահը:

Նրա կարծիքով, եթե կան այլ գործիքներ, այլ միջոցներ, որոնցով հնարավոր է մարդկանց հոգսը թեթևացնել, անպայման պետք է անել: Նախագահը նշել է, թե մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կա, որ ընդհանրապես բանկերի, այդ թվում՝ Կենտրոնական բանկի նպատակը թանկ վարկեր տալն է կամ հնարավորինս փող աշխատելը, և որ Կենտրոնական բանկն այս առումով, իբր թե, նպաստում է մասնավոր բանկերի գործունեությանը, և վարկերի տոկոսադրույքներն այնքան բարձր են, որ խոսքը գերշահույթների մասին է: Նախագահի խոսքով, տուժած տնտեսությունների դեպքերը թեև, իհարկե, մարդկանց համար ողբերգություն են, տնտեսության համար վնասակար ներգործություն է, բայց մյուս կողմից էլ լավ առիթ է ցույց տալու, որ իրականում բանկերը, ընդհանրապես, ֆինանսական մեր համակարգը խորապես շահագրգռված են տնտեսության զարգացմամբ:

«Ուստի, ես խնդրում եմ, որպեսզի ակտիվ լինեք և այդ մարդկանց հետ շփվեք: Եթե դեռ երեկվանից չեք սկսել շփվել, ապա վաղվանից ակտիվորեն շփվեք և, անպայման, էական օժանդակություն ցուցաբերեք: Ես ուզում եմ այստեղ նաև ձեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա՝ իհարկե, ցանկացած օգնություն, ցանկացած օժանդակություն լավ է, եթե անունը օգնություն է, օժանդակություն է, բայց ցանկալի է, որպեսզի այդ օժանդակությունը, օգնությունը լինի ամբողջական: Ի՞նչ նկատի ունեմ. եթե մի մասին օժանդակում ենք, մի մասին չենք օժանդակում, իհարկե, խոսքս նույն վիճակում գտնված մարդկանց մասին է, այստեղ մենք, միգուցե, ուղղակի կոպիտ սխալ ենք թույլ տալիս: Խոսքս նաև ուսումնասիրություններին է վերաբերում: Շատ լավ կլինի, որպեսզի մենք կարողանանք ուսումնասիրություններն ամբողջական անել»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Կենտրոնական բանկում Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող ամենատարբեր թեմաներով մի շարք հարցերի, որոնք վերաբերել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, պաշտպանունակությանը, Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության երեկվա հրաժարականից հետո ձևավորվելիք նոր կառավարությանը, Քեսաբից տեղահանված հայերին և, ընդհանրապես, դժվարության մեջ գտնվող սիրիահայ մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցությանը, տարածաշրջանային խնդիրներին և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ժաննա Անդրեասյանը հետևել է Սիսավանի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ավարտվում է աշխատանքն ԱԺ-ումԲժիշկը նշել է ամենամեծ քանակությամբ մանրէներ կուտակող առարկանՔՏՀԱ տեսչական մարմնի ընդլայնված խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային խնդիրներ և տրվել հանձնարարականներ Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների մշակման կենտրոնի ոչնչացման մասինՍԱՏՄ-ն հերքում է Ռոսսելխոզնադզորին․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել«Արենի 1» քարայրը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում․ Ժաննա ԱնդրեասյանԵղվարդում հայտնաբերվել է ապօրինի գործող հրաձգարան․ առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերքՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողությունՄաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն)Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել Թրամփը որպես իր իրավահաջորդ ընտրել է Վենսին՝ պետքարտուղար Ռուբիոյի փոխարենԹոշակառուի մարմինը դիահերձարանում քայքայվել է անսարք սառնարանների պատճառով«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներՊուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռըԲանգլադեշի նախագահը հրաժարական է տվել Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լոռու մարզի Բազում բնակավայրի դեպի զորամաս տանող ավտոճանապարհն հիմնանորոգովում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի պահեստԲեզոարյան այծեր․ բնության «պահապանները» Հայաստանի լեռներում (տեսանյութ) Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը. Արտակ Զաքարյան Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումըԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համարԷրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ «Մասսայական ուսուցում» ծրագիրը 2026 թվականին կիրականացվի ԲՏԱՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել Patriot հրթիռներ«Ծառուկյանի ազատությունը բոլորիս ազատությունն է»․ Արման ԱբովյանԲարձր հրդեհավտանգություն՝ Երևանում և մի շարք մարզերում հուլիսի 24 - 29-ին (տեսանյութ)Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք (տեսանյութ)Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին ՀնդկաստանումՅուրգեն Կլոպը վերադառնում է մեծ ֆուտբոլ. պաշտոնական Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըԶելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներըՇոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրումՈւրախացնում ենք էս պահվածքով թշնամիներին, Գագիկ Ծառուկյանը սրան արժանի չէր. Ներսիկ ԻսպիրյանԱսում են` «Մուլտի Գրուպ»-ը քաղաքապետարանին են տալուՇոու չէր, բա ի՞նչ էր, 70 տարեկան բարերար մարդուն տենց ձերբակալելը ծիծաղելի աՔննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը Շինծու գործով մեկուսացրին Ծառուկյանին. ՎարդանյանԵղվարդում հայտնաբերվել են ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք․ մեկ անձ ձերբակալվել էԾառուկյանն այստեղ է միայն նրա համար, որ ճշմարտությունն էր ասում. ԱբովյանՀիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը (տեսանյութ) Ամփոփվել են ԲԸՏՄ 2026թ․առաջին կիսամյակի աշխատանքները Այս գործով Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ, այլ տուժող պիտի ճանաչվերԱյսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ ՀՀ-ում մարդիկ գիտեմ, որ ասեն թուրք ես, չի վիրավորվի. Հակոբկոխյան Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին
Ամենադիտված