Օմբուդսմենի տեղակալ Ռուբեն Մարտիրոսյանի պատասխանը Խաչիկ Ասրյանին
Հասարակություն
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը, անդրադառնալով Օմբուդսմենի տարեկան զեկույցին, մտահոգություն էր հայտնել, թե նախարարության արձանագրած դրական զարգացումները թույլ են ներկայացված: Տեղեկացնենք, սակայն, որ ինքնին դրական զարգացումներ մեր կողմից արձանագրվել են գրեթե բոլոր գերատեսչությունների իրականացրած աշխատանքներում: Զեկույցում տեղ են գտել միայն մի քանիսը' ընդհանուր պատկեր ներկայացնելու համար, ավելին, զեկույցում բառացի նշված է, որ ներկայացված թերացումների ու արձանագրված զարգացումների ցանկը սպառիչ չէ, այնպես որ փոխնախարարի դժգոհությունն այս առումով տեղին չէ:
Փոխնախարարը նաև մեկնաբանել էր, որ արձանագրված դրական զարգացումներից մեկը՝ կապված մարզերում կառուցված խաղահրապարակների հետ, չի առնչվում Սպորտի և երիտասարդության նախարարության գործունեությանը: Հիշեցնենք, սակայն, որ տվյալ տեղեկությունը Պաշտպանի աշխատակազմին տրամադրել է հենց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Ավելին, ներկայացված սպորտային մթնոլորտի զարգացման և բարելավման տվյալ բարեփոխումները, որոշակիորեն բխում են նախարարության գործառույթներից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու