Հաջորդ վարչապետը` Հրանուշ Հակոբյա՞ն
Քաղաքական
Սերժ Սարգսյանը ապրիլի 3-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: Այս ընթացքում սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ընթանում, թե ով կնշանակվի Հայաստանի հաջորդ վարչապետ: Նրանց թվում են Սեյրան Օհանյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և այլք:
Խոսակցություններ եղան նաև այն մասին, որ վարչապետի աթոռի հավանական թեկնածու է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, Հրանուշ Հակոբյանի մամլո խոսնակ Մամիկոն Խուրշուդյանը հերքեց տարածված ինֆորմացիան.
«Դա միայն ենթադրություն է: Նման ինֆորմացիայի մենք չենք տիրապետում: Նախարարությունում բնականոն աշխատանքային մթնոլորտ է, որտեղ աշխատակիցներն իրենց ամենօրյա գործունեությամբ են զբաղված»,- ասաց խոսնակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու