«Հրապարակ». Հապշտապ վարչապետ փոխելն ու թույլ թված սխալները
Հայկական Մամուլ
Միայն Հայաստանում է հնարավոր, որ վարչապետը հրաժարական ներկայացնի, եւ դրա մասին կառավարության պաշտոնական կայք-էջը չհաղորդի: Որքան էլ այլեւս վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի խորհրդականների, օգնականների, խոսնակների համար ծանր է համակերպվել վարչապետի եւ կառավարության հանկարծահաս հրաժարականի հետ, փաստը պետք է արտացոլվի կառավարության կայքում: Բնականաբար, պետք է տեղադրվի հրաժարականի տեքստը, հաղորդագրություն հրաժարականն ընդունվելու մասին: Որքան էլ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կեցվածք ընդունի եւ հայտարարի, թե դեռ մեկ ամիս առաջ է հակված եղել ընդունելու վարչապետի հրաժարականը, դժվար թե որեւէ մեկին համոզի: Բայց, դիցուք, այդպես է: Այդ դեպքում մեկ ամիս մտքում պտտված թեման թղթին հանձնելիս, այն էլ որպես ՀՀ նախագահի հրամանագիր, չարժե՞ր, որ մտքերն իմաստալից լինեին եւ ամբողջական:
Ի՞նչ է նշանակում «Որոշում եմ. 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել…»: Որտե՞ղ է բայը: Կառավարության անդամներին պետք էր «հանձնարարել» կամ «կարգադրել», կամ «խնդրել` շարունակել…»: Վերջապես, հապշտապ վարչապետ ու կառավարության կազմ փոխելու առնչությամբ բոլորն այսօր ենթադրություններ ունեն՝ տարբեր վարկածներ: Նոր վարչապետի անձով հետաքրքրված են անգամ նրանք, ում որեւէ կերպ չի առնչվում վարչապետի ով լինելը:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու