«Հրապարակ». Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան
Հայկական Մամուլ
Երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Թուրքմենստան` Աշխաբադ, որից հետո կվերադառնա, չորեքշաբթի կհրավիրի քաղաքական կոնսուլտացիաներ' խորհրդարանում ներկայացված ուժերի հետ, միաժամանակ հրավիրելով ՀՀԿ ԳՄ եւ քաղխորհրդի նիստեր, որից հետո կհրապարակի նոր վարչապետի անունը: Երեկվա դրությամբ, բացի իրենից, ոչ մեկը չգիտեր, թե ով է լինելու ապագա վարչապետը' տրվում էին Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի եւ այլ անուններ, սակայն մինչեւ օրվա վերջ ոչ մի հաստատում չեղավ: Տեղեկատվություն կար, որ կստեղծվի նոր կոալիցիա:
Խոսքը գնում էր առաջին հերթին դաշնակցականների մասին, իսկ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է' մենք չենք մտնի կոալիցիա, բայց վարչապետի նորմալ թեկնածուի դեպքում հետը խաղաղ կաշխատենք: Դաշնակցությունը եւս, մեր տեղեկություններով, չի լինի կոալիցիայում. երեկ երեկոյան ՀՅԴ-ն ԳՄ արտահերթ նիստ էր հրավիրել:
Շարունակությունը` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու