«168 ժամ». Տիգրան Սարգսյանի քաղաքական ապագան
Հայկական Մամուլ
Տիգրան Սարգսյանը քաղաքական ապագա ունի, պետք է ունենա, այլապես Բրյուսելում չէր հնչեցնի այդքան պատասխանատու հայտարարություններ: Այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը մեկնաբանելով Տ. Սարգսյանի հրաժարականը:
Ըստ նրա Բրյուսելում Տ. Սարգսյանի հայտարարությունը, որ ՀՀ-ին անհրաժեշտ է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածը, և որն արվել է արդեն գրված հրաժարականի պարագայում, համաձայնեցված է եղել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Մ. Կոլերովը ժխտել է, որ հրաժարականը ներկայացվել է Կրեմլի ճնշման ներքո. «Տիգրան Սարգսյանը դեռ խորհրդային տարիներին սկսել է զբաղվել քաղաքականությամբ և կոմսոմոլի կարիերա է արել։ Գոնե այդ փորձված կոմսոմոլը գիտի, թե ինչ է անում։ Նրա ինչի՞ն է պետք Կրեմլը։ Ամեն ինչ այդպես էլ պարզ է»:
Մանրամասները՝ «168 ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու