Sport-Express-ը՝ Մանուչարյանի, Մովսիսյանի և Օզբլիսի խաղի մասին
Սպորտ
Sport-Express կայքը վերլուծել է Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում «Սպարտակի» և «Ուրալի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների խաղը և գնահատականներ տվել:
Կայքն անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին՝ Մովսիսյանի խաղը գնահատելով 5,5 միավորով, Օզբլիսինը՝ 5,0, Մանուչարյանինը՝ 6,0:
«Օզբիլիսը «Սպարտակի» հարձակման գծի ամենաակտիվ խաղացողն էր, սակայն իր պահերը նա բաց էր թողնում: Մովսիսյանը մի շարք պահեր ինքը ստեղծեց, ակտիվորեն միանում էր հակագրոհներին, սակայն երբ գնդակը հասնում էր նրան, Մովսիսյանը դրանք գոլի չէր կարողանում վերածել: Մանուչարյանի ակտիվում գոլային փոխանցում կա: Ակտիվ էր, սակայն այլ վտանգավոր պահեր չստեղծեց, արդյունքում փոխարինվեց 68-րդ րոպեին»,-գրում է կայքը:
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց Եկատերինբուրգի թիմի հաղթանակով` նվազագույն 1:0 հաշվով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու