Մխիթարյանը լավագույնն է Բունդեսլիգայում. Ռայոլա
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի կարծիքով' հայ կիսապաշտպանն այդ պահի դրությամբ լավագույնն է Բունդեսլիգայում:
«Մենք 6-7 առաջարկ ունեինք: Բայց Մխիթարյանը շատ էր ցանկանում աշխատել Կլոպի հետ: Եվ հարկ համարեց ընտրելու լավագույն միջինը», Ռայոլայի խոսքը մեջբերում է Terrikon.com կայքը:
Այն հարցին, թե որն է լավագույն միջինը, Մինո Ռայոլան պատասխանել է. «Կան նաև այլ ակումբներ' «Բարսելոնան», «Ռեալը» և «Մանչեստեր Յունայթեդը»: Մխիթարյանն այն ֆուտբոլիստներից է, ովքեր վստահ գիտեն, թե ինչ են ուզում կյանքից: Նա դեռ ամբողջովին չի կայացել որպես ֆուտբոլիստ և շարունակում է աճել: Իմ կարծիքով' «Բորուսիան» հրաշալի ընտրություն է, քանի որ այս պահի դրությամբ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է Բունդեսլիգայում»:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորիցից»: Մխիթարյանi տրանսֆերն ամենաթանկn է դորտմունդցիների պատմության մեջ' 27 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու