«Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» ֆուտբոլիստին
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ալվարո Մորատան:
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում է իր թիմի հարձակման գիծն ուժեղացնել` շնորհիվ 21-ամյա հաձակվողի, ով մադրիդյան ակումբում այնքան էլ մեծ խաղային պրակտիկա չունի:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Մորատայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Ինտերը», «Բայերը»:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 16 խաղ և հեղինակել 4 գոլ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու