Վիրահայերը բողոքի ցույցով կպահապնջեն ՄԱԿ-ից պատասխանատվության ենթարկել Թուրքիային
Հասարակություն
Վրաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչության դիմաց ապրիլի 6-ին` ժամը 14:00-ին, վիրահայերի նախաձեռնությամբ տեղի կունենա բողոքի ցույց, որի մասնակիցները կպապանջեն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից` դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները: Ցույցի մասնակիցները կպահանջեն նաև պատասխանատվության ենթարկել Թուրքիային' խաղաղ քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցելու համար:
ՄԱԿ-ի ներկայացուցչության առջև ցույցից հետո վերջինիս մասնակիցները քայլերթով կանցնեն Ճավճավաձե մայրուղիով' դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ կանցկացվի բողոքի ակցիա թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ: Ցույցի կազմակերպիչներն են՝ «Վրաստանի Հայ Համայնք»-ը, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը, «Թբիլիսի Հայերի Վեհաժողով»-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու