Միլլերը պահանջում է Ուկրաինայից անհապաղ մարել գազային պարտքը
ԱՐԽԻՎ
Ռուսական «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել է Ուկրաինայի կողմից գազի պարտքի մարման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է interfax.ru-ն:
«Մենք չենք կարող անվճար գազ մատակարարել. անհրաժեշտ է մարել պարտքը: Ինչպես նաև պետք է վճարել գործող մատակարարումների 100 տոկոսը»,- ասել է Միլլերը:
Միլլերն ընդգծել է, որ «պարտքի հետ կապված իրավիճակը չի կարող անընդմեջ շարունակվել: Նրա տեղեկացմամբ' այս տարեվերջին Ուկրաինայի կողմից «Գազպրոմին» ունեցած պարտքը կհասնի 5-6 միլիարդ դոլարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)