«Ժաննա, Ապրի'ր». Երկրպագուները տեսանյութ են նկարահանել Ժաննա Ֆրիսկեի համար (տեսանյութ)
Այլ
«Ժաննա, ապրի'ր, Ժաննա, պարի'ր» անվանումով հուզիչ տեսանյութը համացանցում արդեն ռեկորդային է դարձել դիտումների քանակով. այն հնարավոր չէ դիտել առանց արցունքների:
Ժաննա Ֆրիսկեի նվիրյալ երկրպագուները, ովքեր անհանգստանում են նրա առողջության և կայնքի համար, որոշել են երգչուհուն աջակցել կրեատիվ և շատ հուզիչ` «Ժաննա, ապրի'ր, Ժաննա, պարի'ր» կոչվող տեսանյութով: Տեսահոլովակը բաղկացած է Ժաննայի մասնակցությամբ հեռուստատեսային շոուների` «Последний герой», «Звезды на льду» և մյուսների ամենավառ հատվածներից: Տեսանյութի ավարտին հայտնվում են իրենք` երկրպագուները` զորակցելով իրենց սիրելի երգչուհուն լավագույն բարեմաղթանքներով և նրա ապաքինման վերաբերյալ հավատով:
Այս տեսանյութն ուղղակի անհնար է առանց արտասվելու դիտել, քանի որ շատ ծանր է գիտակցելը, որ ամեն օրը Ժաննայի համար արևը և երկինքը տեսնելու, թռչունների դայլայլը լսելու, սիրելի տղամարդուն գրկելու, ստեղծագործելու և ուղղակի որդուն` Պլատոնին մեծացնելու համար մղված իսկական պայքար է:
Հիշեցնենք, որ վերջերս համացանցում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Ժաննան անհամեմատ ավելի լավ է զգում իրեն, և բուժման ընթացքում նկատելի է առաջընթացը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու