Ըմբիշ Կարեն Ասլանյանը Եվրոպայի առաջնությունում սփոփիչ մրցամարտ կանցկացնի
Սպորտ
Հայաստանի 59 կգ քաշային ըմբիշ Կարեն Ասլանյանն իր երկրորդ մրցամարտում զիջել է բուլղարացի Ալեքսանդր Կոստադինովին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում և այժմ պետք է սփոփիչ մրցամարտ անցկացնի ֆին Յանի Յուկա Հենամյակիի հետ:
66կգ քաշային կարգում Արամ Ջուլֆալակյանն անհաջողության է մատնվել սլովակ Իշտվան Լևայի դեմ գոտեմարտում և չի կարողացել շարունակել մեդալների համար մրցապայքարը:
Իսկ 130կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը, ով այս քաշային կարգում փոխարինել է հանրաճանաչ Յուրի Պատրիկեևին, իր մեկնարկային գոտեմարտում զիջել է ռուս ըմբիշ Վասիլի Պարշինին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու