Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողություն Մաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն) Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով «Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լոռու մարզի Բազում բնակավայրի դեպի զորամաս տանող ավտոճանապարհն հիմնանորոգովում է Բեզոարյան այծեր․ բնության «պահապանները» Հայաստանի լեռներում (տեսանյութ) Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը. Արտակ Զաքարյան ԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համար 

Սերժ Սարգսյանը Պառավաքարի գումարտակից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ (լուսանկար)

Քաղաքական

Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի մի շարք սահմանամերձ բնակավայրեր և մարզկենտրոն Իջևան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է պաշտպանության, գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում Տավուշում իրականացվող ծրագրերի ընթացքին, առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, հանձնարարականներ տվել այդ ոլորտներում պետական քաղաքականություն իրականացնող պատասխանատուներին:

Նախագահի այցը մեկնարկել է Բերդ քաղաքից, որտեղ նա շրջայց է կատարել համայնքի վերանորոգված մանկապարտեզի շենքում, ծանոթացել 2013թ. ՀՀ պետական բյուջեից նախադպրոցական այդ հաստատության վերանորոգման նպատակով հատկացված միջոցների հաշվին իրականացված աշխատանքներին, մանկապարտեզի բնականոն գործունեության համար ստեղծված պայմաններին:

Սերժ Սարգսյանն այնուհետ այցելել է Բերդի Սբ. Գևորգ եկեղեցու շինհրապարակ, որտեղ նաև հանդիպում է ունեցել համայնքի բնակիչների հետ: Սբ. Գևորգ եկեղեցու շինարարությունն սկսվել է դեռևս 2012թ. ապրիլին և նախատեսվում է ավարտել ընթացիկ տարվա առաջին կիսամյակի վերջին:

Տավուշի սահմանամերձ այդ քաղաքային համայնքում Հանրապետության Նախագահը ծանոթացել է Բերդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման և արդիականացման աշխատանքների ընթացքին ևս: ՀՀ կառավարության որոշման համաձայն, Տավուշի մարզի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բոլոր հիվանդանոցային ծառայությունները' ներառյալ ինֆեկցիոն և լաբորատոր–ախտորոշիչ, կտեղակայվեն բժշկական կենտրոնի երկու մասնաշենքերում: Նախագահին ներկայացրել են, որ ներկայումս ավարտվել են պոլիկլինիկական և հիմնական մասնաշենքերի տանիքի ծածկի, պատուհանների և դռների տեղադրման աշխատանքները, ընթացքի մեջ է ներքին հարդարումը, ինչպես նաև ինժեներական ենթակա¬ռուց¬վածքների և կոմունիկացիաների անցկացումը: Ավարտին են մոտենում կցակառույցի վերջին հարկի ծածկի բետոնացումն ու նոր կաթսայատան կառուցումը:

Սահմանամերձ Պառավաքար համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը նախ ծանոթացել է կառուցվող 3.2 կմ ընդհանուր երկարությամբ Պառավաքար-Վազաշեն ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Նախագահին զեկուցվել է, որ 01.04.2014թ. դրությամբ 2.9կմ հատվածում կատարվել են հողային պաստառի, ջրահեռացման համակարգի, պաշտպանիչ հենապատի կառուցման աշխատանքներ: Ապրիլի կեսից, անհրաժեշտության դեպքում, անավարտ ճանապարհով հնարավոր կլինի ապահովել սահմանափակ երթևեկություն: Ճանապարհի շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 30.06.2014 թվականին:

Հանրապետության Նախագահն այնուհետ այցելել է Պառավաքարի գումարտակ, որտեղ շրջայցից հետո մեկնել է «Մելքումսար» սահմանամերձ հենակետ, շփվել՝ մարտական դիրքում ծառայություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հետ:

Սերժ Սարգսյանն այցելել է նաև Պառավաքարի վերակառուցված համայնքային կենտրոն: Համայնքի մշակութային կենտրոնի հրապարակում Նախագահը ծաղիկներ է դրել զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի մոտ, որտեղ հավաքված Պառավաքարի, Վարագավանի և Վերին Ծաղկավանի բնակիչների ներկայությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գերատեսչական պարգևներ է հանձնել զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին և մի շարք ազատամարտիկների:

Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը եղել է նաև Ներքին Կարմիրաղբյուր համայնքում: Սերժ Սարգսյանը նախ ծաղիկներ է դրել 1941-1945թթ. Հայրենական պատերազմում զոհված ու անհայտ կորած մարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին: Սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում Նախագահը ներկա է գտնվել նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնը կառուցվել է նախկին երկհարկանի վարչական շենքի տեղում (1992թ.-ին հրետակոծվել և ամբողջությամբ այրվել էր): Շենքի կառուցման աշխատանքներն սկսվել են 20.11.2012թ.-ին և ավարտվել' 2013թ. տարեվերջին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 124.8 մլն դրամ:

Տավուշ համայնքում Սերժ Սարգսյանը կարճատև կանգառ է ունեցել և հանդիպել խաղողագործների հետ: Հանդիպմանը մասնակցող համապատասխան պետական պաշտոնյաների և համայնքի ղեկավարի ներկայությամբ Նախագահը քննարկել է ոռոգման համակարգի խնդիրներն ու տարածաշրջանում իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը:

Սահմանամերձ մեկ այլ գյուղական բնակավայրում՝ Նավուրում, Նախագահը ծանոթացել է Բերդ-Իծաքար-Գանձաքար-Իջան ավտոճանապարհի կառուցման տարբերակներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացնի վերահսկողությունՄաշ Իսրայելյանը նորածին փոքրիկի հետ առաջին լուսանկարներն է հրապարակել (լուսանկարներ) Կյանքից անժամանակ հեռացել է ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Համլետ Դադայանը (Քոլոն)Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան ՀՀ պետական բյուջեն առաջին կիսամյակն ավարտել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել Թրամփը որպես իր իրավահաջորդ ընտրել է Վենսին՝ պետքարտուղար Ռուբիոյի փոխարենԹոշակառուի մարմինը դիահերձարանում քայքայվել է անսարք սառնարանների պատճառով«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներՊուտինին ցուցադրել են ռուսական նոր ինքնաթիռըԲանգլադեշի նախագահը հրաժարական է տվել Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Լոռու մարզի Բազում բնակավայրի դեպի զորամաս տանող ավտոճանապարհն հիմնանորոգովում է ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի երեք զինամթերքի պահեստԲեզոարյան այծեր․ բնության «պահապանները» Հայաստանի լեռներում (տեսանյութ) Հունաստանի հետ կնքված նոր գործարքն ամրապնդում է Իսրայելի դիրքերը՝ որպես ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության համակարգերի առաջատար մատակարարներից մեկը. Արտակ Զաքարյան Լավրովը և Արաղչին քննարկել են Պարսից ծոցում լարվածության սրումըԱՄՆ-ն Թուրքիային վերջնագիր է ներկայացրել. Զորամասում զինծառայող է մահացել․ ՌԴ նոր արգելը ՀՀ-ի համարԷրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ «Մասսայական ուսուցում» ծրագիրը 2026 թվականին կիրականացվի ԲՏԱՆ-ի և ՄԱԶԾ-ի համագործակցությամբ Լեհաստանը առաջարկել է Ուկրաինայի հետ համատեղ արտադրել Patriot հրթիռներ«Ծառուկյանի ազատությունը բոլորիս ազատությունն է»․ Արման ԱբովյանԲարձր հրդեհավտանգություն՝ Երևանում և մի շարք մարզերում հուլիսի 24 - 29-ին (տեսանյութ)Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք (տեսանյութ)Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին ՀնդկաստանումՅուրգեն Կլոպը վերադառնում է մեծ ֆուտբոլ. պաշտոնական Էբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըԶելենսկին ստորագրել է Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներըՇոգ եղանակին մաշկն ավելի մեծ ծանրաբեռնվածություն է կրումՈւրախացնում ենք էս պահվածքով թշնամիներին, Գագիկ Ծառուկյանը սրան արժանի չէր. Ներսիկ ԻսպիրյանԱսում են` «Մուլտի Գրուպ»-ը քաղաքապետարանին են տալուՇոու չէր, բա ի՞նչ էր, 70 տարեկան բարերար մարդուն տենց ձերբակալելը ծիծաղելի աՔննարկվել է Դիլիջան համայնքի և Գուրջաանի քաղաքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը Շինծու գործով մեկուսացրին Ծառուկյանին. ՎարդանյանԵղվարդում հայտնաբերվել են ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք․ մեկ անձ ձերբակալվել էԾառուկյանն այստեղ է միայն նրա համար, որ ճշմարտությունն էր ասում. ԱբովյանՀիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը (տեսանյութ) Ամփոփվել են ԲԸՏՄ 2026թ․առաջին կիսամյակի աշխատանքները Այս գործով Ծառուկյանը ոչ թե մեղադրյալ, այլ տուժող պիտի ճանաչվերԱյսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և ամպրոպ ՀՀ-ում մարդիկ գիտեմ, որ ասեն թուրք ես, չի վիրավորվի. Հակոբկոխյան Նոր աթոռի փնտրտուք․ 2 գերտերության լռությունը․ Պուտինն ու Սի Ծինփինը չեն շնորհավորել Փաշինյանին2026 թվականի առաջին կիսամյակում գրեթե կրկնակի աճել է ՄԻՊ-ի միջամտությամբ դրական լուծում ստացած անհատական գործերի թիվը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըWildberries-ի հիմնադիրը պահեստների վրա հարձակումներից հետո հայտարարություն է արել Սևանում, հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմինՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ Էս ամենը ներդրումային միջավայրի վրա ազդեցություն ա ունենալու, մարդու բոլոր բիզնեսները փակում են (տեսանյութ) Դեսպան Սմբատյանը և Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան համագործակցության վերաբերյալ հարցեր
Ամենադիտված