Արսեն Քարամյանը դրական է գնահատում Տիգրան Սարգսյանի գործունեությունը
Հասարակություն
Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: Ծաղկաձորում անցկացվող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովի ընթացքում Արսեն Քարամյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության տարիներին երկրում լուրջ բարեփոխումներ են տեղի ունեցել: «Նրա վարչապետության տարիներին լուրջ փոփոխություններ են եղել թե՛ էլեկտրոնային կառավարման, թե՛ այլ ոլորտներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Քարամյանը:
Քարամյանի համար անընդունելի է սոցիալական ցանցերում վարչապետի հասցեին հնչող քննադատությունը: Նրա խոսքով՝ իր վարչապետության տարիներին Տիգրան Սարգսյանը բավականին բարեփոխումներ է իրականացրել և պետք չէ այդքան չարությամբ լցվել նրա հանդեպ: «Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են մարդիկ չարությամբ լցված նրա նկատմամբ: Մի՞թե նա որևէ լավ գործ չի արել: Ցանկացած մարդ էլ իր գործունեության ընթացքում թերություններ և սխալներ ունենում է: Պետք չէ այդպես չարությամբ լցվել»,- ասաց Քարամյանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու