«Եթե ես ուժ չունեմ, ինչո՞ւ զբաղեցնեմ ուրիշի տեղը». Օլիմպիական կրկնակի չեմպիոնը թողնում է պրոֆեսիոնալ սպորտը
Սպորտ
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Ուստյուգովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ: Բիատլոնիստն անսպասելիորեն հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Այս տարվա հունիսին մարզիկը կդառնա ընդամենը 29 տարեկան. գրում է Sportbox.ru-ն:
«Կարծում եմ, որ ճանապարհը պետք է զիջել երիտասարդներին, - ասել է մարզիկը: - Մենք ուժեղ երիտասարդ սերունդ ունենք: Եթե ես ուժ չունեմ, ինչո՞ւ զբաղեցնեմ ուրիշի տեղը: Չէ՞ որ կան պատվախնդիր երիտասարդ մարզիկներ: Հենց նրանց էլ կզիջեմ ճանապարհը: Իմ քայլը հանպատրաստից չէ, այն գիտակցված է»:
Հիշեցնենք, որ Օլիմպիական առաջին ոսկե մեդալը մարզիկը նվաճել է Վանկուվերում՝ դառնալով մասս-ստարտի առաջատար: Սոչիի տնային Օլիմպիադայում Եվգենին իր թիմակիցների հետ հաղթեց փոխանցումավազքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու