Հանրապետությունում կան դժվարանցանելի ճանապարհներ
Հայաստան
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները ապրիլի 6-ի ժամը 10.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից, փակ է Սոթք- Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում' մասնավորապես Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից