«Աղջիկներն ավելի լավ է տանը մնան, երեխաներ պահեն և մեր բանակին զինվորներ տրամադրեն». Սեյրան Օհանյան
Հայաստան
Հայաստանում աղջիկներն ավելի լավ է տանը մնան և երեխաներ պահեն: Այս պահին Ծաղկաձորում ընթացող «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով համաժողովին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Հայաստանում աղջիիկների համար պարտադիր զինծառայության համակարգ ներդնելու մասին հարցին: «Աղջիկներն այսօր էլ ներգրավված են մեր բանակում: Հիշեցնեմ, որ անցած տարի աղջիկներ են ընդունվել նաև ռազմաուսումնական հաստատություններ: Սակայն այս պահին մեր տղամարդիկ ծառայում են շատ լավ, իսկ աղջիներն ավելի լավ է տանը մնան, երեխաներ պահեն և մեր բանակին զինվորներ տրամադրեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Օհանյանը:
Այնուամենայնիվ, Սեյրան Օհանյանն ընդունում է, որ աղջիկների պարտադիր զինծառայությունը կարող է ներազգային համախմբման առիթ հանդիսանալ՝ խոստովանելով, որ մենակ սրա համար կարելի է այդ հարցին անդրադառնալ:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից