Գլյոկոզան ապշեցրել է հոբելյանի հյուրերին բաց դեկոլտեով
Այլ
Իոսիֆ Պրիգոժինը մեծ երեկույթ էր կազմակերպել իր 45-ամյակի առթիվ: Պրոդյուսերն իր ընկերների համար բանկետ էր կազմակերպել Մոսկվայի հեղինակավոր հաստատություններից մեկում: Շոուբիզնեսի ներկայացուցիչները որևէ դրես կոդի չեն հետևել և բոլոր հյուրերը ներկայացել են տոնական հագուստներով: Բացառություն է եղել Նատալյա Իոնովան, ով առավել հայտնի է որպես Глюк’оZа: Երգչուհին կրում էր իր բարեմասնությունները մերկացնող խորը դեկոլտեով կոստյում: Կոստյումի տակից նա ոչինչ չէր հագել, և դա պարզ երևում էր: Հագուստը միանգամից գրավեց բոլոր տղամարդկանց ուշադրությունը, և կոլեգաներն ըստ արժանվույն գնահատեցին աստղի համարձակ արարքը:
Բացի Գլյուկոզայից, տոնախմբության ներկաների մեջ աչքի ընկան Ստաս Միխայլովը` կնոջ հետ, Իգոր Կրուտոյը, Վալերի Սյուտկինը, Սերգեյ Կոժևնիկովը, Յուլիա Վոլկովան և այլք: Հոբելյարի հասցեին հնչում էին շողոքորթող հաճոյախոսություններ և անկեղծ մաղթանքներով կենացներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու