Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը` Գերմանիայի ակումբային չեմպիոններ
Սպորտ
Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ: «Բադեն-Բադենը», շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր և եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար:
Երեկ անցկացված նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում. տեղեկացնում է armchess.am-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու