Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Արտակարգ Պատահար
Ապրիլի 7-ին, ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Սևան-Երևան 42 կմ-ին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Ղ.-ին պատկանող «ԻՆՖԻՆԻՏԻ» մակնիշի 27 OO 639 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Ապրիլի 6-ին, ժամը 21.13-ին ահազանգ է ստացվել, որ Մ-11 միջպետական ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա (60 ուղևոր):


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու