Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է
Հայաստան
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները ապրիլի 7-ի ժամը 09.00-ի դրությամբ հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Հանրապետության տարածքում, մասնավորապես, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում վերը նշված ավտոճանապարհով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում' ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 16 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար' անվաշղթաների կիրառման դեպքում:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից